աշխարհ

Պատասխանել է

05.10.2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր տեսաբլոգում Բելառուսի իշխանություններին եւ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է ռուս եւ բելառուս ժողովուրդներին գժտեցնելու մեջ: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բելառուսում դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ` Լուկաշենկոյի նախընտրական արշավն ամբողջովին կառուցված է հակառուսական հայտարարությունների վրա: Մեդվեդեւը նաեւ անազնվություն է համարում այն, որ պաշտոնական Մինսկը չի ընդունում Աբխազիայի …

կարդալ ավելին

«Քամին» զանա-զանա

05.10.2010

Թուրքիայի Բուրդուր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն արգելել է 15-ամյա Մուսա Ջանին ձիով գնալ դպրոց: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 15-ամյա Մուսա Ջանն արդեն չի կարող ամեն օր դասի գնալ իր սիրելի «Քամի» անունով ձիով: Դպրոցի տնօրեն Սամի Բյուլբյուլն արգելել է Մուսային ձիով գալ դպրոց, քանի որ ձին կարող է վնաս հասցնել աշակերտներին: Մուսա Ջանը նշել է, թե …

կարդալ ավելին

20 տարի անց

05.10.2010

Կիրակի օրն աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներ շնորհավորական ուղերձ են հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` վերամիավորման 20-ամյակի կապակցությամբ: «Այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ ողջ Եվրոպայի համար»,- նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման, ով ընդգծել է գերմանացիների քաջությունը եւ տոկոնությունը` տասնամյակներ շարունակված արհեստական խոչընդոտը …

կարդալ ավելին

5 տարի անց

05.10.2010

«Ժամանակն է, որ պաշտոնական Բրյուսելը հստակ որոշում կայացնի Թուրքիայի անդամակցության վերաբերյալ»,- երեկ հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Եվրամիությունում այդ երկրի բանագնաց Էգեմեն Բաղիշը եւ ընդգծել, որ պաշտոնական Անկարան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորություններին:2005 թվականին պաշտոնական Բրյուսելն ու Անկարան Լյուքսեմբուրգում սկսեցին բանակցությունները անդամակցության շուրջ: Գործընթացը, սակայն, մի շարք ոլորտներում սառեցվեց` Կիպրոսի հարցի, ինչպես նաեւ՝ …

կարդալ ավելին

Բրոկերը նաեւ ալֆոնս է

05.10.2010

Անշարժ գույքի շուկայի Նյու Յորքի մագնատը հայտնվել է միջազգային սեքսուալ սկանդալի կենտրոնում. նրան կասկածում են թանկարժեք մարմնավաճառների հետ կապի մեջ: Այդ մասին գրել է «NYDailyNews»-ը: Ըստ պարբերականի` 57-ամյա Թեֆթիկ Արիֆը ձերբակալվել է Թուրքիայում: Նրան մեղադրում են հարուստ գործարարների եւ արեւելաեվրոպական մոդելների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մեջ` 60 մլն-անոց զբոսանավում, որը պատկանում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Արիֆը …

կարդալ ավելին

Կռիվը սկսվեց

02.10.2010

Ուկրաինայում լուրեր են տարածվել, որ օրենքով գող «Դեդ Հասանի» սպանությունը պատվիրել է վերջերս Կիեւում ձերբակալված Ռովշան Ջանիեւը` «Լենքորանսկի» մականունով: Այդ հեղինակությունն իբր չի կարողացել կիսել ազդեցության գոտին Հասանի հետ: Սակայն Ուկրաինայի օրենքով գողերից մեկը, ով ընկերություն է անում «Դեդ Հասանի» հետ, հերքել է այդ լուրերը` ասելով, որ «Ռովշանը բոլորի հետ լավ հարաբերություններ ունի: Ջանիեւի անմեղությունն …

կարդալ ավելին

Սա ընդամենը սկիզբն է

30.09.2010

Քաղաքներն, ինչպես հայտնի է, հավերժ են, իսկ քաղաքապետները` անցողիկ: Այս ճշմարտությունը կարծես թե ոչ մի կապ չուներ մի քաղաքապետի հետ: Նա պաշտոնավարում էր` անվերջ ու անդադար հոգալով իր համաքաղաքացիների հոգսերն, ու միաժամանակ վստահ էր, որ վայելում է նրանց անանց սերը: Բայց օրը եկավ, եւ սույն մարդու գործերը թարսվեցին: Ռուսաստանի նախագահի համբերության բաժակը լցվեց, ինչի արդյունքում …

կարդալ ավելին

Ամենահայատյաց գործիչը հայ է

30.09.2010

Թուրքական ԶԼՄ-ներում լայն տարածում է գտել տեղեկատվությունն այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայկական ծագում ունի, եւ նրա նախնիները եղել են կրոնափոխ եղած հայեր: Երեկ այս մասին ասել է թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ օրերս Բահչելին հայտարարել էր, որ պատրաստվում է իր կուսակիցների հետ Անիի մայր տաճարում …

կարդալ ավելին

Լուժկովի սագան

30.09.2010

Լինելով ցածրաստիճան եւ անհայտ մի բյուրոկրատ՝ Յուրի Լուժկովը դարձավ ժամանակակից Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Խորհրդային Միության փլուզման տարիներին նա արագ աճեց՝ անցնելով Մոսկվայի քաղաքապետարանի բոլոր աստիճաններով եւ 1992թ. այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի աջակցությամբ զբաղեցրեց Մոսկվայի քաղաքապետի աթոռը։ Լուժկովը վերընտրվեց 1996, 1999 եւ 2003 թվականներին, իսկ այնուհետեւ նշանակվեց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ 18 տարի …

կարդալ ավելին

Երեք տարի՞

30.09.2010

Քրդերի հետ բախման պատճառով մահացած թուրք զինվորի հուղարկավորության ժամանակ 28-ամյա Սերկանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից ուղարկված ծաղկեպսակի վրայից պոկել եւ տրորել է սգո ժապավենը: Այս առիթով Սերկանի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստվել: «Milliyet»-ի փոխանցմամբ, Սերկանն ընդունել է իր մեղքը` ընդգծելով, որ այդ պահին ինքը գտնվել է ցասման մեջ եւ չի կառավարել իր խոսքերն ու …

կարդալ ավելին

Վատ ճաշակ չունի

30.09.2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Rolling Stones» ամսագրին պատմել է իր երաժշտական նախասիրությունների մասին: Նա նախկինի պես գերադասում է իր երիտասարդ ժամանակների երաժշտությունը` ռոքն ռոլը, «The Rolling Stones»-ի կատարմամբ, Բոբ Դիլանի բալլադները, ինչպես նաեւ՝ Սթիվի Ուանդերի սոուլ ստեղծագործությունները: Օբամայի երաժշտական ճաշակը, սակայն, բազմազան է. Ջոն Կոլտրեյնի կամ Մայլս Դեւիսի ջազից մինչեւ Մարիա Կալլասի օպերային դերերգերը: Օբաման …

կարդալ ավելին

Ոտքի չի կանգնել

28.09.2010

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Նյու Յորքում Բալկանյան երկրների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ դիտավորյալ ոտքի չի կանգնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ողջունելու համար, որը գագաթաժողովին մասնակցում էր՝ որպես պատվավոր հյուր: Այս մասին է գրում Բուլղարիայում լույս տեսնող «Trud» թերթը: Պարբերականը, վկայակոչելով բուլղարացի դիվանագետներին, գրում է, որ գագաթաժողովը, որին, ներառյալ Սերբիան, մասնակցում էին Բալկանյան բոլոր պետությունները, «չափից դուրս …

կարդալ ավելին

Հրաժարական է տվել

28.09.2010

2008թ. անկախություն հռչակած Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն երեկ հրաժարական է տվել: Ըստ «Ֆրանս պրեսի»` ուրբաթ օրը Կոսովոյի սահմանադրական դատարանը մասամբ հրապարակել է իր վճիռը, որի համաձայն՝ Սեյդիուն խախտել է Կոսովոյի սահմանադրությունը` 2006թ. նախագահ ընտրվելուց հետո պահպանելով «Կոսովոյի ժողովրդավարական լիգա» կուսակցության ղեկավարի պաշտոնը:

կարդալ ավելին

Սեփական երեխայի վրա՞

28.09.2010

Երեկ մի թրքուհի բենզինը լցրել է սեփական երեխայի վրա եւ փորձել հրկիզել նրան հենց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աչքի առջեւ: «Milliyet»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Թ. Էրդողանը հանդիպումից հետո մոտեցել է իր ավտոմեքենային: Այդ ընթացքում փողոցում հայտնվել է Այթեն Բայրամ անունով մի կին եւ փակելով Էրդողանի ճանապարհը` բենզինը լցրել է …

կարդալ ավելին

Կրեմլում իրար թունավորում են

28.09.2010

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մեդվեդեւը գնում է, իսկ Պուտինը՝ վերադառնում»: Սահակաշվիլիի կարծիքով, լիբերալ Մեդվեդեւը պատրաստ է բանակցել Վրաստանի եթե ոչ այժմյան, ապա հաջորդ իշխանությունների հետ, սակայն դա հակասում է «վատ տղա» Պուտինի ցանկություններին: Վրաստանի նախագահը հայտարարել …

կարդալ ավելին

Հավաքագրում են հայերենի իմացությամբ աշխատակիցների

28.09.2010

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է ընդունում օտար լեզուների, այդ թվում` հայերենին տիրապետող անձանց: Ըստ հայտարարության` թուրքական հետախուզությանն անհրաժեշտ են հայերենին, արաբերենին, ալբաներենին, չինարենին, քրդերենին, բուլղարերենին, վրացերենին, եբրայերենին, ռուսերենին, հունարենին եւ այլ լեզուներին (ընդհանուր առմամբ՝ 14 լեզու) տիրապետող անձինք: Ի դեպ, հայտարարության մեջ նշված է այն հասցեն, որով ցանկացողները կարող …

կարդալ ավելին

Ադրբեջանցի զինվոր է զոհվել

28.09.2010

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի Մերզիլի գյուղի մոտակայքում, գլխի հրազենային վերքից ադրբեջանցի զինվոր է մահացել: «Թրենդ» գործակալության վկայությամբ, 21-ամյա Թալեհ Աբասովի զոհվելու փաստը երկուշաբթի օրը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից` ասելով, որ դա իբր տեղի է ունեցել «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման հետեւանքով»:

կարդալ ավելին

Հույս ունեն

25.09.2010

ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Մեթյու Բրայզայի թեկնածությանը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հաղորդել են Պետդեպարտամենտից: «Մեթյու Բրայզան Պետդեպարտամենտի առաջադրած թեկնածուն է: Նա ունի այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ եւ որակներ: Պետդեպարտամենտը հույս ունի, որ Սենատը կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը հնարավորինս կարճ ժամկետներում»,- ռադիոկայանին փոխանցել են Պետդեպարտամենտից: Հիշեցնենք, որ սենատոր Բարբարա Բոքսերը …

կարդալ ավելին

«Փառք Աստծո, որ կա Յուրի Լուժկովը»

25.09.2010

Մոսկվացիների միանգամից մի քանի խմբեր (ուսուցիչներ, գործարարներ, վետերաններ, մշակույթի գործիչներ եւ այլն) նամակներ են գրել՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի: Ամենաուշագրավը, սակայն, մշակույթի գործիչների նամակն է, որոնց մի մասը պարտական է Լուժկովին իրենց թատրոնների շենքերի կամ պարգեւների համար: Պատմաբանները նշում են, որ սա, թերեւս, ռուս մտավորականության առաջին նամակն է` ի պաշտպանություն իշխանության: Ամենազավեշտալին էլ …

կարդալ ավելին

90-ամյա կինը թռչել է պարաշյուտով

25.09.2010

90-ամյա բրիտանուհի Ջոան Հարդինգն ապացուցել է, որ նոր բան փորձելու համար երբեք ուշ չէ՝ իր ծննդյան տարեդարձը նշելով պարաշյուտով թռչելով։ «Թռչող տատիկը» պրոմո ակցիա է կազմակերպել` «Բրիտանական թագավորական լեգեոն» վետերանների բարեգործական ֆոնդի համար միջոցներ հավաքելով, որը նույնպես այս տարի նշել է իր հիմնադրման 90-ամյակը։ Ի դեպ, 90-ամյա տատիկի թռիչքն առաջացրել է փորձառու պարաշյուտիստների անկեղծ հրճվանքը:

կարդալ ավելին