ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր տեսաբլոգում Բելառուսի իշխանություններին եւ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է ռուս եւ բելառուս ժողովուրդներին գժտեցնելու մեջ: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բելառուսում դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ` Լուկաշենկոյի նախընտրական արշավն ամբողջովին կառուցված է հակառուսական հայտարարությունների վրա: Մեդվեդեւը նաեւ անազնվություն է համարում այն, որ պաշտոնական Մինսկը չի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդուհանդերձ, Մեդվեդեւն ընդգծում է, որ Բելառուսին համարում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Լուկաշենկոն մեղադրել էր Մեդվեդեւի շրջապատին ռուսաստանյան ԶԼՄ-ներով իր դեմ արշավ իրականացնելու համար: