Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մեդվեդեւը գնում է, իսկ Պուտինը՝ վերադառնում»: Սահակաշվիլիի կարծիքով, լիբերալ Մեդվեդեւը պատրաստ է բանակցել Վրաստանի եթե ոչ այժմյան, ապա հաջորդ իշխանությունների հետ, սակայն դա հակասում է «վատ տղա» Պուտինի ցանկություններին: Վրաստանի նախագահը հայտարարել է նաեւ, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը «օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը», Թբիլիսին պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ առաջարկել Վրաստանին: Հարցին, թե կընդունի՞ նա արդյոք Կրեմլ այցելելու հրավերը, Սահակաշվիլին կասկած է հայտնել, որ նման հրավեր կլինի: Իսկ հարցին էլ, թե նախկինի պես կարծում է, որ Կրեմլում թո՞ւյն են պատրաստում, Սահակաշվիլին պատասխանել է. «Ինչքան տեղյակ եմ ԶԼՄ-ներից, նրանք այժմ զբաղված են իրար թունավորելով»: