Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է ընդունում օտար լեզուների, այդ թվում` հայերենին տիրապետող անձանց: Ըստ հայտարարության` թուրքական հետախուզությանն անհրաժեշտ են հայերենին, արաբերենին, ալբաներենին, չինարենին, քրդերենին, բուլղարերենին, վրացերենին, եբրայերենին, ռուսերենին, հունարենին եւ այլ լեզուներին (ընդհանուր առմամբ՝ 14 լեզու) տիրապետող անձինք: Ի դեպ, հայտարարության մեջ նշված է այն հասցեն, որով ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալներն ուղարկել թուրքական հետախուզությանը: