20 տարի անց

05/10/2010

Կիրակի օրն աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներ շնորհավորական ուղերձ են հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` վերամիավորման 20-ամյակի կապակցությամբ: «Այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ ողջ Եվրոպայի համար»,- նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման, ով ընդգծել է գերմանացիների քաջությունը եւ տոկոնությունը` տասնամյակներ շարունակված արհեստական խոչընդոտը վերացնելու հարցում: Հիշեցնենք, որ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին` սառը պատերազմի խորհրդանիշներից մեկի` Բեռլինյան պատի անկումից 11 ամիս անց, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը կրկին միավորվեց Դաշնայինին: