Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի Մերզիլի գյուղի մոտակայքում, գլխի հրազենային վերքից ադրբեջանցի զինվոր է մահացել: «Թրենդ» գործակալության վկայությամբ, 21-ամյա Թալեհ Աբասովի զոհվելու փաստը երկուշաբթի օրը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից` ասելով, որ դա իբր տեղի է ունեցել «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման հետեւանքով»: