Երեք տարի՞

30/09/2010

Քրդերի հետ բախման պատճառով մահացած թուրք զինվորի հուղարկավորության ժամանակ 28-ամյա Սերկանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից ուղարկված ծաղկեպսակի վրայից պոկել եւ տրորել է սգո ժապավենը: Այս առիթով Սերկանի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստվել: «Milliyet»-ի փոխանցմամբ, Սերկանն ընդունել է իր մեղքը` ընդգծելով, որ այդ պահին ինքը գտնվել է ցասման մեջ եւ չի կառավարել իր խոսքերն ու գործողությունները: Թուրքիայի դատախազությունը Սերկանի համար 3 տարվա ազատազրկում է պահանջում պետական պաշտոնյայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: