աշխարհ

Դատի են տալու

23.10.2010

Չիլիում ավելի քան երկու ամիս փլուզված հանքահորում մնացած եւ հոկտեմբերի 13-ին դուրս բերված 33 հանքափորներից 31-ը որոշել են դատի տալ հանքի սեփականատեր ընկերությանը: Ըստ հանքափորների փաստաբանի` նրանք մտադիր են պարզել, թե կոնկրետ ովքեր եւ ինչ չափով են պատասխանատու 700 մետր խորությամբ հանքում իրենց 70-օրյա դաժան փորձության համար:

կարդալ ավելին

Գրավել են

23.10.2010

Ֆրանսիական ոստիկանությունը գրավել է Փարիզից արեւելք գտնվող նավթավերամշակման խոշոր գործարանը, որն ավելի քան 10 օր արգելափակել էին ցուցարարները: Նախօրեի գիշերը շուրջ 100 ոստիկաններ մտել են Գրանպյուի գործարան: Բոլոր 12 նավթամշակման գործարանների արգելափակումը ցուցարարների կողմից հանգեցրել է ողջ երկրով մեկ հազարավոր ավտոլցակայանների աշխատանքի խափանման: Նախագահ Նիկոլա Սարկոզին, որի կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն առաջ բերեց գործադուլների ալիք ու …

կարդալ ավելին

Փորձել է խոչընդոտել

23.10.2010

Արեւելյան Երուսաղեմի արաբ բնակիչը փորձել է ճեղքել Իսրայելում գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի շարասյունը: Այդ բախումից հնարավոր է եղել խուսափել Անվտանգության ծառայության աշխատակիցների շնորհիվ: Նրանք արագ կողմնորոշվել եւ կանգնեցրել են «վտանգավոր» մեքենայի ղեկին գտնվող վարորդին: Նրան ձերբակալելուց հետո է միայն շարասյունը շարունակել ճանապարհը: Հիշեցնենք, որ Ավագանու իրավապաշտպան խմբի ներկայացուցիչները, որոնց թվում է նաեւ ԱՄՆ …

կարդալ ավելին

Վտանգավոր է

23.10.2010

Facebook սոցիալական ցանցում չկան մեխանիզմներ, որոնք կարող են երեխաներին պաշտպանել պեդոֆիլների ոտնձգություններից: Բացի այդ, ինտերնետ ռեսուրսի ֆիլտրերն ի վիճակի չեն կանխարգելել երեխաների էրոտիկ բովանդակությամբ լուսանկարների հրապարակումը: «Fox News» հեռուստաալիքի հաղորդմամբ` պաշտպանիչ մեխանիզմները պետք է արգելափակեն երեխաների նկատմամբ բռնություն պարունակող ինֆորմացիայի որոնումը համացանցում: Սակայն այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում: Պարզվել է նաեւ, որ Facebook-ում կարելի է …

կարդալ ավելին

Եկամտաբեր բիզնես

23.10.2010

Որոշ չինացի ուսանողուհիների համար սեքսը եկամտաբեր բիզնես է: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը` ընդգծելով, որ ամենաթանկը թատերական ակադեմիայի աղջիկներն են, քանի որ նրանք ամենագեղեցիկն են համարվում: Նրանց հետ կանոնավոր սեքսը տղամարդուն կարժենա տարեկան 25.000 դոլարից ոչ պակաս` չհաշված նվերները: Եթե երկրպագուն համեստ հնարավորությունների տեր է, ուրեմն աղջիկ պետք է փնտրի Տուրիզմի ինստիտուտում կամ …

կարդալ ավելին

Մահափորձ

21.10.2010

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Լիբանանում պատրաստվում էին սպանել Իրանի նախագահին, սակայն լիբանանյան հետախուզությունը կանխել է անցյալ շաբաթ Լիբանան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ մահափորձը: Քուվեյթի «Ա-Սիասա» հրատարակությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնում է, որ Ահմադինեջադը Բինտ Ջբել գյուղ է մեկնել երկու ժամ ուշացումով, քանի որ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկություն էր ստացվել: Վարչապետ Սաադ Հարիրիի …

կարդալ ավելին

Ո՛չ խոպանին

21.10.2010

Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի կարծիքով՝ մայրաքաղաքում առաջին հերթին աշխատանքի պետք է ընդունվեն մոսկվացիները: Այս մասին երեկ նա հայտարարել է Մոսկվայի արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա Մոսկվայի արհմիությունների դաշնությանն առաջարկել է միասին աշխատել այն ուղղությամբ, որ մայրաքաղաքի աշխատատեղերն առաջին հերթին մոսկվացիները համալրեն. «Մոսկվայի քաղաքականությունը պետք է ուղղված լինի բարձր տեխնոլոգիաներով եւ բարձր վարձատրվող արժանավայել …

կարդալ ավելին

Տոկտայիմ Ումետալիեւա. «Ղրղըզստանում անցած ընտրություններն ամենակեղտոտն էին»

21.10.2010

Ղրղըզստանն իրավացիորեն ստացել է նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաանհանգիստ հանրապետության տիտղոսը: Իշխանության բռնի փոփոխությունն այստեղ սովորական բան է դարձել: Հերթական հեղափոխական իշխանությունների` հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով իրադարձությունները սահմանադրական հունի մեջ դնելու փորձերն ապարդյուն անցան: Ղրղըզստանի մի շարք շրջաններում, մայրաքաղաք Բիշքեկում քաղաքական կուսակցությունների հանրահավաքներ սկսվեցին` քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջով: Խախտումների մասին խոսում են ընտրության բոլոր …

կարդալ ավելին

Նաեւ քրիստոնյաների՞

21.10.2010

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Ես նաեւ քրիստոնյաների եւ հրեաների նախագահն եմ»: Գերմանացի լրագրողներից մեկի հարցին, թե` կարո՞ղ եք ասել, որ քրիստոնեությունը Թուրքիայի մի մասն է, Գյուլը պատասխանել է. «Կասեմ հետեւյալը. մեր երկրում ապրում են ոչ մահմեդական քաղաքացիներ` հրեաներ, …

կարդալ ավելին

ԵՄ-ն Արտգործնախարարություն է ստեղծում

21.10.2010

Եվրախորհրդարանի քաղաքական խմբավորումները համաձայնել են չորեքշաբթի օրը Ստրասբուրգում հավանություն տալ Արտաքին գործողության ծառայության կազմավորմանը: ԵՄ դիվանագիտական կորպուսը ղեկավարելու է արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ բրիտանուհի Քեթրին Էշթոնը, որին անվանում են նաեւ «Եվրոպական միության արտգործնախարար»: Ըստ «Ազատության»` երեքշաբթի օրը Էշթոնը գովեստով է խոսել հիմնական քաղաքական խմբավորումների համաձայնության մասին` ասելով. «Դա ընձեռում է մեր հռչակած նպատակներին հասնելու հնարավորություն: …

կարդալ ավելին

Հայ օլիգարխին կզրկեն անձեռնմխելիությունից

21.10.2010

Ռուսաստանի գլխավոր դատախազության հետաքննական կոմիտեն դիմել է Պետդումային, որպեսզի Աշոտ Եղիազարյանին, ով կասկածվում է խոշոր մասշտաբի մեքենայությունների մեջ, զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Պետդումայում Ժիրինովսկու ղեկավարած ՌԼԴԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենց հայտնի չէ, թե որտեղ է հիմա գտնվում իրենց խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանը: Լուրեր են շրջում, որ նա փախել է արտասահման: Եթե ապացուցվի խոշոր չափերի մեքենայություններ …

կարդալ ավելին

Նոր «սեքս սկանդալ»` շուտով

21.10.2010

Առաջիկա օրերին Թուրքիայում հրապարակվելու է շատ հայտնի քաղաքական գործչի սիրային արկածների մասին պատմող տեսաերիզ, որը ցնցումներ է առաջ բերելու երկրի քաղաքական դաշտում: Ըստ «Milliyet» օրաթերթի` այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության Անկարայի նահանգային գրասենյակի նախկին ղեկավար Թունայ Դեմիրթաշը: Նշելով, որ այդ տեսարեզը ձայնագրվել է դեռ 2008թ. …

կարդալ ավելին

Անհանգստացնում է

21.10.2010

«Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը` ղարաբաղյան խնդրի լուծման համար»,- երեկ Ադրբեջանի լեզուների համալսարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը: Նաեւ հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունը հարուցում է ԵՄ լուրջ անհանգստությունը: Մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որ աջակցենք հակամարտության կարգավորմանը: Մեծ Բրիտանիան եւ նրա գործընկերները շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ»: Դ. Լիդինգթոնի խոսքով` …

կարդալ ավելին

Ձվով խփել են պետնախարարի գլխին

21.10.2010

Նախօրեին Անկարայում թուրք ուսանողները ձվով խփել են պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի գլխին: Այն պահին, երբ թուրք պետնախարարը դուրս է եկել Անկարայի համալսարանի շենքից, որտեղ մասնակցում էր մի գիտաժողովի, մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ Թուրքիայում գլխաշոր կրելուն, եւ ձվեր են նետել Էգեմեն Բաղըշի ուղղությամբ, որոնցից մեկը դիպչել է …

կարդալ ավելին

Անցավ տանկերին

19.10.2010

Իսրայելական ռազմաարդյունաբերական ընկերությունը արդիականացնելու է Ադրբեջանի բանակի տանկերը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով ռազմական բնագավառի աղբյուրները, փորձնական աշխատանքներ արդեն արվել են, արդիականացվել են «T-72» տիպի տանկերի զրահապատությունն ու հրաձգային-հսկողական համակարգերը: Elbit Systems ընկերությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ վերջերս ասիական մի երկրից պատվեր է ստացել արդիականացնելու այդ երկրի բանակի տանկերը, եւ ստորագրվել է 56 …

կարդալ ավելին

Կրունկով ջարդել է կրքոտ հաճախորդի դեմքը

19.10.2010

Միացյալ Նահանգների գիշերային ակումբներից մեկում մերկապարուհին կրունկով հարվածել է հաճախորդին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի «The Cheetah» գիշերային ակումբում: 35-ամյա Մայքլ Այրլենդն ակումբում չի կարողացել զսպել իր ցանկությունը եւ փորձել է դիպչել 28-ամյա մերկապարուհի Սուկի Շագիրի մարմնին: Կինը կոշիկի կրունկով հարվածել է Այրլենդի դեմքին` կոտրելով նրա քիթն ու …

կարդալ ավելին

Օբամայի տոհմածառը

16.10.2010

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդքան էլ հասարակ սեւամորթ տղա չէ, ինչպես ինքն է ասում: Նա իրականում բազմաթիվ հայտնի, ազդեցիկ ու հարուստ մարդկանց ազգականն է: Մասնագետներն ազգակցական կապ են գտել Օբամայի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի, ինչպես նաեւ Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի ու հոլիվուդյան դերասան …

կարդալ ավելին

Քննարկել են

16.10.2010

Չկարգավորված հակամարտությունները Կովկասում սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով, Վաշաձեի հետ հանդիպմանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, նաեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային առնչվող հարցեր: «Մենք քննարկել ենք երկու երկրներին հետաքրքրող հարցերի շրջանակ: Հանգամանալից քննարկել ենք հակամարտությունները Կովկասում, …

կարդալ ավելին

Ծանր քաշի պատճառով մանկապարտեզ չեն ընդունել

16.10.2010

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ` մանկապարտեզի տնօրինությունը 63 կգ կշռող 3-ամյա Հիաո Հաոյին հրաժարվել է ընդունել մանկապարտեզ` պատճառաբանելով, որ Հաոն իր ծանր քաշով կարող է վնասել մյուս երեխաներին: Ներկայում Հաոն հիվանդանոցում է, որտեղ կանցնի հատուկ բուժում: Նշվում է նաեւ, որ 3-ամյա չինացին իր քաշով 5 անգամ գերազանցում է իր տարեկիցներին:

կարդալ ավելին

«Bentley»-ի նորությունը

16.10.2010

«Bentley» ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում թողարկել «չորսդռնանի կուպե» թափքով մեքենաներ: «Auto Express»-ին բրիտանացի արտադրող Ֆրանց-Յոզեդ Պաեֆհենին ասել է, որ այդ մեքենայի արտադրությանն ուղղված աշխատանքներն արդեն տարվում են: Այն մոդելային շարքում իր տեղը կզբաղեցնի Continental-ի եւ Mulsanne-ի միջեւ: Նորույթը կկառուցվի Audi A7 Sportback-ի հենքի վրա: Ինչպեսեւ կանխատեսվում էր, ավտոմեքենայի քաշը չի գերազանցի 1700 կգ-ն: «Bentley»-ի …

կարդալ ավելին