Որոշ չինացի ուսանողուհիների համար սեքսը եկամտաբեր բիզնես է: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը` ընդգծելով, որ ամենաթանկը թատերական ակադեմիայի աղջիկներն են, քանի որ նրանք ամենագեղեցիկն են համարվում: Նրանց հետ կանոնավոր սեքսը տղամարդուն կարժենա տարեկան 25.000 դոլարից ոչ պակաս` չհաշված նվերները: Եթե երկրպագուն համեստ հնարավորությունների տեր է, ուրեմն աղջիկ պետք է փնտրի Տուրիզմի ինստիտուտում կամ Բիզնես դպրոցում: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի տարեկան 5000 դոլար: Այս տեղեկություններն, ի դեպ, փոխանցել է Շանհայի համալսարանի ուսանողուհին իր՝ «ուսանող Դինը» գովազդում: Դինը կոմերցիոն հարաբերություններ է կազմակերպում հարուստ տղամարդկանց եւ գեղեցիկ կյանքի մասին երազող աղջիկների միջեւ` դրա դիմաց ստանալով գործարքի 10 տոկոսը: Նա վստահեցնում է, որ իր նպատակն է՝ օգնել տղամարդկանց, ովքեր չեն ցանկանում կապվել փողոցային անբարո կանանց հետ, եւ համալսարանական իրենց ընկերուհիներին: Չինաստանում կանայք անբարոյականությունն իրենց հիմնական զբաղմունքը չեն դարձնում, դա ընդամենը ավելի ճոխ հագնվելու, ավելի լավ աշխատանք գտնելու, հեռանկարներն ընդլայնելու միջոց է: 27-ամյա Սյաո Ին թերթերից մեկին պատմել է, որ տարիներ առաջ դարձել է այն գովազդային գործակալության տնօրենի սիրուհին, որտեղ աշխատում էր: Տնօրենը նրան փող է տալիս, օգնում ծնողներին, հարազատներին: Ճիշտ է` աղջիկը տարիների ընթացքում նույնիսկ սիրահարվել է նրան, սակայն չի պատրաստվում ամուսնանալ նրա հետ, քանի որ չի հավատում, որ տղամարդիկ կարող են մեկ կին ունենալ: Նրա կարծիքով` այսօր ամեն ինչ փոխվել է. նախկինում անբարոյականներին շատ խիստ քննադատում էին, սակայն այսօր այլ է վիճակը։