«Bentley»-ի նորությունը

16/10/2010

«Bentley» ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում թողարկել «չորսդռնանի կուպե» թափքով մեքենաներ: «Auto Express»-ին բրիտանացի արտադրող Ֆրանց-Յոզեդ Պաեֆհենին ասել է, որ այդ մեքենայի արտադրությանն ուղղված աշխատանքներն արդեն տարվում են: Այն մոդելային շարքում իր տեղը կզբաղեցնի Continental-ի եւ Mulsanne-ի միջեւ: Նորույթը կկառուցվի Audi A7 Sportback-ի հենքի վրա: Ինչպեսեւ կանխատեսվում էր, ավտոմեքենայի քաշը չի գերազանցի 1700 կգ-ն: «Bentley»-ի նոր մոդելը կմրցակցի «Aston Martin Rapide» եւ «Porsche Panamera» մոդելների հետ: Բրիտանական ընկերությունում հույս ունեն, որ «չորսդռնանի կուպեն» մեծ պահանջարկ կունենա, հատկապես Չինաստանում:

Նախնական տվյալներով, Մեծ Բրիտանիայում նորույթի գինը կմեկնարկի 85.000 ֆունտ ստեռլինգից, ինչը գրեթե կրկնակի էժան է «Aston Martin Rapide»-ից: Սակայն դեռ հայտնի չէ «չորսդռնանի կուպեի» արտադրության ժամկետը:

Նշենք, որ մոտ ապագայում «Bentley» ընկերությունը մտադիր է թողարկել եւս մի քանի նորույթ, այդ թվում՝ «Mulsanne»-ի եւ կուպե «Continental GT»-ի բաց տարբերակները, ինչպես նաեւ՝ «Flying Spur»: