Իսրայելական ռազմաարդյունաբերական ընկերությունը արդիականացնելու է Ադրբեջանի բանակի տանկերը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով ռազմական բնագավառի աղբյուրները, փորձնական աշխատանքներ արդեն արվել են, արդիականացվել են «T-72» տիպի տանկերի զրահապատությունն ու հրաձգային-հսկողական համակարգերը: Elbit Systems ընկերությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ վերջերս ասիական մի երկրից պատվեր է ստացել արդիականացնելու այդ երկրի բանակի տանկերը, եւ ստորագրվել է 56 միլիոն դոլարի համաձայնագիր: Ըստ հաղորդագրության, աշխատանքները նախատեսվում է կատարել երկու տարվա ընթացքում: Արդիականացվելու են տանկերի մարտ վարելու եւ դիտարկման համակարգերը: Նշենք, որ Իսրայելի ռազմաարդյունաբերության ամենախոշոր Elbit Systems ընկերությունը 2009թ. սեպտեմբերին ներկայացուցչություն էր բացել Ադրբեջանում: