Կրունկով ջարդել է կրքոտ հաճախորդի դեմքը

19/10/2010

Միացյալ Նահանգների գիշերային ակումբներից մեկում մերկապարուհին կրունկով հարվածել է հաճախորդին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի «The Cheetah» գիշերային ակումբում: 35-ամյա Մայքլ Այրլենդն ակումբում չի կարողացել զսպել իր ցանկությունը եւ փորձել է դիպչել 28-ամյա մերկապարուհի Սուկի Շագիրի մարմնին: Կինը կոշիկի կրունկով հարվածել է Այրլենդի դեմքին` կոտրելով նրա քիթն ու այտոսկրը: Դեպքից հետո Մ. Այրլենդը դիմել է դատարան, որի որոշմամբ, «The Cheetah» գիշերային ակումբը պետք է 650.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարի տուժած տղամարդուն: