Ծանր քաշի պատճառով մանկապարտեզ չեն ընդունել

16/10/2010

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ` մանկապարտեզի տնօրինությունը 63 կգ կշռող 3-ամյա Հիաո Հաոյին հրաժարվել է ընդունել մանկապարտեզ` պատճառաբանելով, որ Հաոն իր ծանր քաշով կարող է վնասել մյուս երեխաներին:

Ներկայում Հաոն հիվանդանոցում է, որտեղ կանցնի հատուկ բուժում: Նշվում է նաեւ, որ 3-ամյա չինացին իր քաշով 5 անգամ գերազանցում է իր տարեկիցներին: