Գրավել են

23/10/2010

Ֆրանսիական ոստիկանությունը գրավել է Փարիզից արեւելք գտնվող նավթավերամշակման խոշոր գործարանը, որն ավելի քան 10 օր արգելափակել էին ցուցարարները: Նախօրեի գիշերը շուրջ 100 ոստիկաններ մտել են Գրանպյուի գործարան: Բոլոր 12 նավթամշակման գործարանների արգելափակումը ցուցարարների կողմից հանգեցրել է ողջ երկրով մեկ հազարավոր ավտոլցակայանների աշխատանքի խափանման: Նախագահ Նիկոլա Սարկոզին, որի կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն առաջ բերեց գործադուլների ալիք ու զանգվածային անկարգություններ, այս շաբաթ հանձնարարել է բացել նավթավերամշակման գործարանների մուտքերը: Ֆրանսիական կառավարությունը հուսով է, որ Սենատն այսօր կքվեարկի հօգուտ կենսաթոշակային բարեփոխման, որը նախատեսում է կենսաթոշակի տարիքը 60-ից դարձնել 62: Արհմիութենական առաջնորդ Շառլ Ֆուլյարը Ոստիկանության այդ քայլը գնահատել է որպես սկանդալային, նրան վրդովեցրել էր այն փաստը, որ գործողությունը իրականացվել է ուշ գիշերը: