«Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը` ղարաբաղյան խնդրի լուծման համար»,- երեկ Ադրբեջանի լեզուների համալսարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը: Նաեւ հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունը հարուցում է ԵՄ լուրջ անհանգստությունը: Մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որ աջակցենք հակամարտության կարգավորմանը: Մեծ Բրիտանիան եւ նրա գործընկերները շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ»: Դ. Լիդինգթոնի խոսքով` Եվրոպային անհանգստացնում են նաեւ շփման գծում վերջին միջադեպերը: Ի դեպ, նա ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: