90-ամյա կինը թռչել է պարաշյուտով

25/09/2010

90-ամյա բրիտանուհի Ջոան Հարդինգն ապացուցել է, որ նոր բան փորձելու համար երբեք ուշ չէ՝ իր ծննդյան տարեդարձը նշելով պարաշյուտով թռչելով։

«Թռչող տատիկը» պրոմո ակցիա է կազմակերպել` «Բրիտանական թագավորական լեգեոն» վետերանների բարեգործական ֆոնդի համար միջոցներ հավաքելով, որը նույնպես այս տարի նշել է իր հիմնադրման 90-ամյակը։

Ի դեպ, 90-ամյա տատիկի թռիչքն առաջացրել է փորձառու պարաշյուտիստների անկեղծ հրճվանքը: