Բեյրութում քուրդ զինյալները բողոքի ակցիա են կազմակերպել` Իրանում քրդերի մահապատիժների եւ PJAK-ի դեմ իրականացվող գործողությունների դեմ, որի ժամանակ արյունալի բախում է տեղի ունեցել նրանց եւ «Հըզբոլլահի» անդամների միջեւ: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` «Հըզբոլլահ»-ի անդամներն իմանալով քրդերի բողոքի ակցիայի մասին, փորձել են արգելել այն, որի ընթացքում բախում է տեղի ունեցել երկու խմբավորումների միջեւ: Չնայած լիբանանյան անվտանգության ուժերը …
կարդալ ավելինԹուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը երեկ կուսակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, թե Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011թ. ամռանը: «Այսօրվա դրությամբ, մենք մտածում ենք այն կազմակերպել օգոստոսին, իսկ եթե եղանակային պայմաններից ելնելով հունիսին կազմակերպվի, դա արդեն կորոշի խորհրդարանը: Բայց դա ոչ մի կերպ չի կարող լինել արտահերթ ընտրություններ»,- նշել …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները կամրացնեն Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության հեռանկարները: Դավութօղլուի կարծիքով, Թուրքիայի ժողովրդի կողմից սահմանադրական փոփոխություններին հավանություն տալը զգալի ներդրում է` ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացում: Այս փոփոխությունները, ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, թույլ կտան Թուրքիային կատարել ԵՄ-ի կողմից ներկայացված առաջարկներից մի քանիսը: «Սահմանադրական փոփոխությունների փաթեթի …
կարդալ ավելին«Բարաք Օբամայի վարչակազմը Վրաստանի խնդիրը տարանջատում է ռուս-ամերիկյան հարաբերություններից, արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ Վրաստանը սկսում են մոռացության մատնել»,- այս հարցով է «Newsweek» հանդեսը սկսել հարցազրույցը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ով ի պատասխան ասել է. «Առայժմ մենք ստանում ենք Վաշինգտոնի աջակցությունը, ամենաոգեւորիչն այն է, որ բարձրաստիճան բոլոր հանդիպումներում Ամերիկան արծարծում է Վրաստանի …
կարդալ ավելինԵրեկ Հաագայի դատարանում սկսվել են ընդդեմ Ռուսաստանի` Վրաստանի ներկայացրած հայցի բանավոր լսումները: Հաագայի դատարանում Վրաստանի շահերը պաշտպանելու են օտարազգի դատապաշտպաններ Ջեյմս Քրոուֆորդը, Ֆիլիպ Սանդսը, Փոլ Ռայխլերը եւ Պայա Ախավանը: Սեպտեմբերի 13-17-ն անցկացվելիք լսումների ժամանակ վրացական կողմը կներկայացնեն Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն եւ ԱՆ փոխնախարար Թինա Բուրջալիանին: Օգոստոսի 13-15-ը դատավորները կծանոթանան ռուսական կողմի, իսկ …
կարդալ ավելինԹուրք եւ ադրբեջանցի լեռնագնացներն Արարատ լեռան գագաթին պարզել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի եւ Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահ Հեյդար Ալիեւի նկարները: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը` վկայակոչելով Ադրբեջանի Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը: Ըստ կայքէջի` Թուրքիայի լեռնագնացների միության կազմակերպած արշավի ժամանակ Արարատ լեռ են բարձրացել 80 լեռնագնացներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից, …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Կոնգրեսի գործունեությունից դժգոհ հազարավոր ամերիկացիներ կիրակի օրը երթով անցել են Վաշինգտոնի Պենսիլվանիա պողոտայով եւ ցույց են անցկացրել Կապիտոլիումի բլրի մոտ: Հանրահավաքը կազմակերպվել է «Բոստոնյան թեյախմություն շարժման» եւ պահպանողականների այլ խմբերի կողմից: Ցուցարարները պաստառներ են պարզել «Մի՛ հավատացեք լիբերալ ԶԼՄ-ին», «Վերջ իմ թոռների փողերը ծախսելուն», «Հերիք են հարկերը», «Մեզ մոտ կապիտալիզմ …
կարդալ ավելինԹուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցներից 58 -ը«կողմ» է քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթին: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է մոտ 78 տոկոս: Այդպիսով, զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում կտրուկ կերպով նվազում է: Լիազորությունների մեծ մասից զրկվում են ռազմական դատարանները, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից կհասնի 17-ի, դատավորների մի մասին էլ …
կարդալ ավելին2010թ. առաջին 8 ամիսների ընթացքում աշխարհում սպանվել է 52 լրագրող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4-ով պակաս: Այդ տվյալները հրապարակել է Մամուլի միջազգային ինստիտուտը, որի ուսումնասիրությունների համաձայն, ամենաշատ թվով լրագրողներ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են Լատինական Ամերիկայում եւ Ասիայում: Նշված ժամանակահատվածում Եվրոպայում սպանվել է 2 լրագրող` Հունաստանում եւ Ռուսաստանում:
կարդալ ավելինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը պաղեստինցիներից պահանջել է Իսրայել պետությունը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն` դա անվանելով ապագա խաղաղ համաձայնության հիմքը: Հիշեցնենք, որ իսրայելցիները եւ պաղեստինցիները երկարամսյա ընդմիջումից հետո սեպտեմբերի 2-ին վերսկսել են երկկողմ հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունները: Նեթանյահուն կառավարության կիրակնօրյա նիստի ժամանակ համոզմունք է հայտնել, որ խաղաղ համաձայնությունը կարող է պատրաստ լինել …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ըստ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, երեկ Բաքվում կայացել է Սահակաշվիլիի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այսօր Միխայիլ Սահակաշվիլին մասնակցելու է էներգետիկ հարցերով գագաթաժողովին` նվիրված հեղուկ գազի փոխադրման ոլորտում Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռումինիայի համագործակցությանը:
կարդալ ավելինԹուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը «կողմ» է քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթին: Արդյունքում` զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում կտրուկ կերպով նվազելու է: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, լիազորությունների մեծ մասից զրկվելու են ռազմական դատարանները, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից հասնելու է 17-ի, դատավորների մի մասին էլ նշանակելու են …
կարդալ ավելինՍաուդյան Արաբիայից Ֆիլիպիններ թռչող «Gulf Air» ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել է նորածին մանկիկ: «Daily Mail» պարբերականի փոխանցմամբ, երբ ինքնաթիռի աշխատակիցները մտել են վայրէջք կատարած ինքնաթիռի զուգարան` մաքրություն անելու, աղբարկղում նորածին մանկիկ են գտել: Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները զննումներ իրականացնելուց հետո հայտարարել են, որ նորածին տղայի առողջությանը ոչինչ չի սպառնում: Մանկիկին անվանել են Ջորջ Ֆրենսիս …
կարդալ ավելինՎրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Ռուսաստանի առաջնորդներին առաջարկում է տարածքային խնդիրների կարգավորման շուրջ երկխոսություն սկսել Վրաստանի հետ, ինչպես նաեւ վերականգնել երկու երկրների միջեւ համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: «Ես պատրաստ եմ հանդիպել իմ ռուս գործընկեր պարոն Լավրովի հետ: Մենք հանդես ենք գալիս բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնությամբ, սակայն, նախեւառաջ, մենք պաշտոնական Մոսկվային առաջարկում ենք ապաօկուպացնել վրացական գրավված …
կարդալ ավելինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության հավանության է արժանացրել Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի ներկայացրած բանաձեւը, որին միացել էին Եվրամիության անդամ բոլոր երկրները: Ընդունված փաստաթուղթը Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ ուղիղ երկխոսության կոչ է անում, ինչպես նաեւ ճանաչում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսին կայացրած որոշումը, համաձայն որի` Կոսովոյի կողմից 2008թ. անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին: Սերբիայի արտգործնախարար Վուկ …
կարդալ ավելինՊենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Մորելը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ նախատեսում է քննարկել հակահրթիռային պաշտպանությանը, ռազմական բարեփոխումներին, ինչպես նաեւ՝ միջգերատեսչական համագործակցությանն առնչվող հարցեր: Ջեֆ Մորելը նշել է նաեւ, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար, ապա ավելացրել, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ: Հիշեցնենք, որ Պենտագոնի առաջնորդը Ռուսաստանի եւ …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել եւ աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական «Milliyet» օրաթերթին տված հարցազրույցում: «Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր …
կարդալ ավելինՌուսաստանի, ինչպես եւ Ղրղըզստանի համար «խորհրդարանական ժողովրդավարությունը աղետ է»: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Համաշխարհային քաղաքական համաժողովի շրջանակում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` գործող քաղաքական համակարգը արդիականացնել հարկավոր է «զգուշորեն ու քայլ առ քայլ»: Մեդվեդեւը հիշեցրել է, որ իր նախագահության առաջին տարվա ընթացքում ինքը զբաղվել է քաղաքական ինստիտուտների փոփոխությամբ դաշնային …
կարդալ ավելինՎրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է վրաց-ադրբեջանական համադաշնության հնարավոր ստեղծման մասին լուրը: Նա նշել է, որ վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությունն արտահայտվել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված հատուկ բարիդրացիական հարաբերություններն ընդգծելու համատեքստում: «Հարկավոր է ուշադիր լսել նախագահին: Նա բազմիցս կրկնել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան «Russia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Դմիտրի Մեդվեդեւի ձեւակերպած խնդիրները դուրս են գալիս նախագահական մեկ տարվա ժամկետի շրջանակներից»: Ըստ նրա` հանրության զարգացման հիմնական խնդիրների շարքում նախագահը մատնանշել էր, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը: «Այդ խնդիրը դրված է երկար ժամկետի համար: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք այսրոպեական արդյունքներ չենք ակնկալում: Այդ …
կարդալ ավելին