Շրջանակներից դուրս

11/09/2010

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան «Russia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Դմիտրի Մեդվեդեւի ձեւակերպած խնդիրները դուրս են գալիս նախագահական մեկ տարվա ժամկետի շրջանակներից»: Ըստ նրա` հանրության զարգացման հիմնական խնդիրների շարքում նախագահը մատնանշել էր, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը: «Այդ խնդիրը դրված է երկար ժամկետի համար: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք այսրոպեական արդյունքներ չենք ակնկալում: Այդ աշխատանքը տարվելու է հետեւողականորեն: Նախագահի համար դա առաջնային է»,- ասել է Տիմակովան: Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Վլադիմիր Պուտինը չի բացառել Ռուսաստանի նախագահի աթոռին վերադառնալու հնարավորությունը: Պուտինը վաղաժամ էր համարել 2012թ. նախագահական ընտրությունների մասին խոսելը, միաժամանակ նկատել, որ սահմանադրությանը հակասող որեւէ քայլ չի կատարվելու: «Ես եւ նախագահ Մեդվեդեւը օրենքներին եւ երկրի հիմնական օրենքին հակասող որեւէ քայլ չենք անի»,- ասել էր Պուտինը: