Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է վրաց-ադրբեջանական համադաշնության հնարավոր ստեղծման մասին լուրը: Նա նշել է, որ վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությունն արտահայտվել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված հատուկ բարիդրացիական հարաբերություններն ընդգծելու համատեքստում: «Հարկավոր է ուշադիր լսել նախագահին: Նա բազմիցս կրկնել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական հարաբերությունների շրջանակից եւ փաստորեն ընդունել են համադաշնությունում գտնվող երկրների հարաբերությունների բնույթ: Դա չի նշանակում, որ մենք կստեղծենք ընդհանուր իրավական հիմք, կմիավորենք օրենսդիր մարմինն ու Սահմանադրությունը: Մենք ասում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են սերտ եւ համակարգված հարաբերություններում»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն: