Լեռնային քարոզչություն

15/09/2010

Թուրք եւ ադրբեջանցի լեռնագնացներն Արարատ լեռան գագաթին պարզել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի եւ Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահ Հեյդար Ալիեւի նկարները: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը` վկայակոչելով Ադրբեջանի Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը: Ըստ կայքէջի` Թուրքիայի լեռնագնացների միության կազմակերպած արշավի ժամանակ Արարատ լեռ են բարձրացել 80 լեռնագնացներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Հունաստանից, Չեռնոգորիայից, Խորվաթիայից, Իրանից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սերբիայից եւ այլ երկրներից: Լեռնագնացներն Արարատ լեռան գագաթին` 5137 մ բարձրության վրա, պարզել են Աթաթուրքի, Ալիեւի նկարներով, ինչպես նաեւ՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, տխրությունը` մեր տխրությունը» եւ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսերով ցուցապաստառ: