Սեպտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում սպանվել է Աջարիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Էլգուջի Ջինչարաձեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները: 46-ամյա Ջինչարաձեն բնակվում էր Մերձմոսկովյան Ռամենի շրջանում: Ոստիկանությունը որոնում է նախկին պաշտոնյայի սպանության մեջ կասկածվող 2 անձանց: Ջինչարաձեի մարմինը հայտնաբերվել է «Ուկրաինա» հյուրանոցի մոտ: Ջինչարաձեն մահացել է հրազենային վնասվածքից` նախքան բժիշկների ժամանումը:
կարդալ ավելինՖրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի կենսագրությունն իսկական իրարանցում է առաջացրել Ելիսեյան պալատում: Ֆրանսիական marianne 2.fr կայքէջի փոխանցմամբ` էքս մոդել ու երգչուհի Բրունիի կենսագրականը 1,5 տարվա ուսումնասիրությունից հետո գրի է առել ֆրանսիացի լրագրող Բեսմա Լահուրին: Գրքում, որը շուտով կհայտնվի Ֆրանսիայի գրախանութներում, ներկայացվում են Բրունիի սիրային կապերն այնպիսի ճանաչված դեմքերի հետ, ինչպիսիք են կիթառահար Էրիկ Քլեփթոնը եւ …
կարդալ ավելինՖլորիդացի քահանա Թերի Ջոնսը, ով մտադիր էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին այրել Ղուրանի մի քանի հարյուր օրինակ, հրաժարվել է այդ մտադրությունից: Քահանան հայտարարել է, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ Նյու Յորքում ահաբեկչության վայրում մզկիթ կառուցել ցանկացող ներդրողների հետ, եւ նրանք համաձայնել են կառուցել այն Ground Zero-ից հեռու: Այսօր նա հանդիպելու է իմամ Ֆայսալ …
կարդալ ավելինԱնսպասելի ձախողում Մոլդովայի իշխող կոալիցիան՝ Եվրոպական Ինտեգրացիայի Դաշինքը (ԵԻԴ), անակնկալի եկավ սեպտեմբերի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ձախողումից։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանը սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ Մոլդովայի ընտրողների միայն 29.6%-ն է մասնակցել հանրաքվեին։ Այսպիսով, ԵԻԴ-ի կողմից երկար սպասված հանրաքվեն փլուզվեց, քանի որ դրա արդյունքները վավեր ճանաչելու համար պետք է արձանագրվեր նվազագույնը 33.33% մասնակցություն։ …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջան է այցելել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրասիական հարցերով օգնական Թինա Քեյդենաուն: Այս մասին APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելինԹուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեի նախընտրական քարոզարշավն անցկացվում է բավական լարված մթնոլորտում: Թուրքիայի մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունենում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) անդամների եւ ընդդիմադիրների միջեւ: Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, նախօրեին Ստամբուլի Բահչելիեւլեր շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը մահակով ծեծել է անցորդներին բուկլետներ բաժանող Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) կանանց թեւի …
կարդալ ավելինՌուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր: Ադրբեջանի պետական ընկերության եւ «Գազպրոմի» միջեւ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությամբ, ստորագրվել է նաեւ 2011-2012թթ. բնական գազի առք ու վաճառքի համաձայնագիր:
կարդալ ավելինՎրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին լիտվացի գործարարներին համոզել էր, որպեսզի վերջիններս Վրաստանում հյուրանոցային բիզնես սկսեն: Նա արդեն իսկ հանդիպել է եւ առաջարկել Թբիլիսիում ու Բաթումում զարգացնել իրենց բիզնեսը: «Բաթումը մեծ քաղաք չէ, բայց ես դեռ չեմ տեսել այդ չափի որեւէ քաղաք, որտեղ այդքան հյուրանոցային համալիրներ լինեն: Բաթում զբոսաշրջիկներ գալիս են ոչ միայն Վրաստանից, այլ նաեւ Հայաստանից …
կարդալ ավելինՉինաստանի հետ մի քանի միլիարդ դոլարանոց պայմանագրի ստորագրումից մեկ տարի չանցած՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի ռուսական հատվածը։ Օգոստոսի 29-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի 84 կիլոմետրանոց հատվածը, որը ձգվում է Արեւելյան Սիբիրի Սկովորոդինո քաղաքից մինչեւ Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանը։ Բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ Ամուրի երկրամասի Սկովորոդինո քաղաքում, մասնակցում էին …
կարդալ ավելինՌուսաստանը կարող է երկարաձգել ցորենի արտահանման արգելքի ժամկետը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` ասելով. «Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք ի վիճակի կլինենք քննարկել ցորենի արտահանման արգելքի վերացումը միայն գալիք տարվա բերքի ստացումից հետո»: ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ արգելքը չի հանվի այս տարվա դեկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսվում …
կարդալ ավելինԹուրքիայի Յոզղաթ քաղաքում երկու անհայտ անձինք փողոցում ծխելու համար ծեծել են Քադըշեհիրի դատախազ Օզջան Չուբուքօղլուին: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Յոզղաթի ավտոկայարանում: Երբ դատախազ Չուբուքօղլուն սկսել է ծխել, նրան դիտողություն են արել` ասելով. «Ռամադան ամսին ինչո՞ւ ես փողոցում ծխում»: Սակայն թուրք դատախազը, ուշադրություն չդարձնելով անցորդների դիտողություններին, շարունակել է վայելել ծխախոտի թանձր ծուխը: …
կարդալ ավելինԿրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի մեկնաբանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը: «Ասեկոսեները ես չեմ մեկնաբանում: Լուժկովը շարունակում է աշխատել իր պաշտոնում»,- լրագրողներին ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք նախագահը դժգոհ չէ Լուժկովի աշխատանքից` Նարիշկինը պատասխանել է. «Որքան ինձ հայտնի է՝ նախագահը հրապարակավ այդ մասին ոչինչ չի ասել»:
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ բանակի մարտական գործողության ավարտի մասին: Նախօրեին հանդես գալով ժողովրդին ուղղված ուղերձով` Օբաման նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հսկայական գին է վճարել, որպեսզի Իրաքի ժողովուրդը կարողանա իր ձեռքը վերցնել երկրի ապագան: Ըստ նրա, պատերազմի դադարեցումը համապատասխանում է ոչ միայն իրաքցիների շահերին, այլեւ լավ կլինի Ամերիկայի համար: Այսպիսով, …
կարդալ ավելինՕրեր առաջ Թուրքիայի Հաթայ նահանգում հայտնաբերված մարմինը պատկանում է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) պետի տեղակալ, գեներալ Յուրի Իվանովին: Այս մասին է գրում թուրքական «Vatan» օրաթերթը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Պարբերականի փոխանցմամբ` ենթադրություններ կան, որ ռուս գեներալին սպանել են չեչեն գրոհայինները: «2000-ից հետո Թուրքիայում, Ադրբեջանում, Ավստրիայում եւ Կատարում չեչեն գրոհայինների առաջնորդների սպանությունները ծրագրվել եւ …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում կայացել է U2 խմբի համերգը, որին ներկա է գտնվել շուրջ 80 հազար մարդ: Համերգի նախօրեին խմբի վոկալիստ Բոնոն Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Հանդիպման սկզբում Մեդվեդեւն ասել է, որ «այսօր խոսելու ենք ոչ միայն երաժշտության մասին, քանի որ այն հասարակական գործունեությունը, որով զբաղվում եք Դուք եւ Ձեր գործընկերները, աշխարհում մեծ հարգանք …
կարդալ ավելինԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մտավախություն ունի, որ իր քայքայված առողջությամբ չի կարող ապրել մինչեւ գարուն: Սպիտակ տան նախկին ղեկավարը շարունակ նիհարում է, վատ տեսք ունի եւ նկատելիորեն ծերացել է: Այդ մասին հաղորդում է ռուսական «Վզգլյադ» թերթը: «Բիլը փորձում է պահպանել լավատեսությունը եւ լիահույս է, որ կկարողանա այնքան երկար ապրել, որ կհասցնի տեսնել թոռներին»,- խոստովանել …
կարդալ ավելին«Մինսկի եւ Մոսկվայի միջեւ խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին ակտիվանում են Վրաստանի իշխանությունները»,- այդ մասին գրել է ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` «Կոմերսանտը»` նշելով, թե առաջիկայում Բելառուսի իշխանություններին առաջարկվելու է մաս կազմել ՎՈՒԱՄ դաշինքին: Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան միավորող այս դաշինքը ստեղծվել է 1999 թվականին եւ գոյության ողջ ընթացքում ռուսական քաղաքական շրջանակների կողմից ընկալվում է որպես …
կարդալ ավելինՕգոստոսի 17-ին Լիբանանը ՄԱԿ-ի դատարանին է փոխանցել փաստաթղթեր, որոնք, ինչպես վստահեցրել են «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները, ապացուցում են Իսրայելի առնչությունը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի` 2005թ. կատարված սպանությանը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: ՄԱԿ-ի դատարանին տրամադրված նյութերի շարքում են տիեզերքից դիտարկման տեսագրությունները, որոնք ապացուցում են, որ իսրայելական հատուկ ծառայությունները 1990-2005թթ. ընկած ժամանակահատվածում հետեւել են …
կարդալ ավելին«Կնյաժեսկի» հիմնադրամը, որը միավորում է Ռյուրիկովիչների տոհմը, պատրաստվում է վիճարկել Կազանի կրեմլի եւ եւս 10 մերձմոսկովյան հին շինությունների պատկանելության հարցը, որոնց թվում են Վոլոկոլամսկիի, Մոժայսկիի եւ Կոլոմենսկիի կրեմլները: Այդ մասին տեղեկացնում է «ՀըԽ»-ն: Երկու օր առաջ Մոսկվայի արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Կնյաժեսկի» հիմնադրամի հայցը` Մոսկվայի Կրեմլն անժամկետ օգտագործելու իրավունք ստանալու վերաբերյալ: Դատական առաջին լսումները …
կարդալ ավելինԹուրքական դատախազությունն ավարտել է այս տարվա մարտին ձերբակալված PKK-ի 20 հաքերների նկատմամբ հետաքննությունը: Ըստ թուրքական Radikal-ի, Դիարբեքիրի հատուկ իրավասություններով հանրապետական դատախազը ներկայացրել է 324 էջանոց մեղադրական զեկույց, որի մեջ նշվում է, որ PKK-ի հաքերների խումբը կոտրել է պետական պաշտոնյաների, զինվորականների օգտագործման 3 հազար 800 Facebook-ի էջ, շուրջ 2 հազար ոստիկանի, զինվորականի եւ թուրք ազգայնականների պատկանող …
կարդալ ավելին