Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի մեկնաբանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը: «Ասեկոսեները ես չեմ մեկնաբանում: Լուժկովը շարունակում է աշխատել իր պաշտոնում»,- լրագրողներին ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք նախագահը դժգոհ չէ Լուժկովի աշխատանքից` Նարիշկինը պատասխանել է. «Որքան ինձ հայտնի է՝ նախագահը հրապարակավ այդ մասին ոչինչ չի ասել»: