Բոնո եւ Մեդվեդեւ

28/08/2010

Երեկ Մոսկվայում կայացել է U2 խմբի համերգը, որին ներկա է գտնվել շուրջ 80 հազար մարդ: Համերգի նախօրեին խմբի վոկալիստ Բոնոն Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Հանդիպման սկզբում Մեդվեդեւն ասել է, որ «այսօր խոսելու ենք ոչ միայն երաժշտության մասին, քանի որ այն հասարակական գործունեությունը, որով զբաղվում եք Դուք եւ Ձեր գործընկերները, աշխարհում մեծ հարգանք է նվաճել»: Մեդվեդեւը նկատել է. «Դա Ձեզ չի խանգարում ստեղծել հիասքանչ երաժշտություն. երբ մարդիկ սկսում են շատ զբաղվել հասարակական գործունեությամբ, հաճախ երաժշտությունն ավարտվում է, սակայն Ձեզ հետ դա տեղի չի ունեցել»: Իսկ Բոնոն զրույցը սկսել է այսպես. «Ես Ռուսաստան եմ եկել որոշակի իմաստով որպես ուսանող. ես պետք է շատ բան իմանամ ձեր մեծ երկրի մասին: Բացի այդ, այսօր մենք պետք է հաղթահարենք այն «պառակտումը», որն առկա է իմ եւ Ձեր միջեւ, քանի որ ես Led Zeppelin խմբի վաղեմի երկրպագուն եմ, իսկ Դուք, որքան գիտեմ, Deep Purple-ի»: Ի պատասխան, Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Led Zeppelin ես նույնպես սիրում եմ»:

Bravo.am