Կարող է երկարաձգել

04/09/2010

Ռուսաստանը կարող է երկարաձգել ցորենի արտահանման արգելքի ժամկետը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` ասելով. «Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք ի վիճակի կլինենք քննարկել ցորենի արտահանման արգելքի վերացումը միայն գալիք տարվա բերքի ստացումից հետո»: ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ արգելքը չի հանվի այս տարվա դեկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսվում էր անցած ամիս, երբ Պուտինի համապատասխան կարգադրությամբ կես տարով` մինչեւ այս տարվա վերջ, արգելվեց ցորենի արտահանումը երկրից: