Սպանվել է

11/09/2010

Սեպտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում սպանվել է Աջարիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Էլգուջի Ջինչարաձեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները:

46-ամյա Ջինչարաձեն բնակվում էր Մերձմոսկովյան Ռամենի շրջանում: Ոստիկանությունը որոնում է նախկին պաշտոնյայի սպանության մեջ կասկածվող 2 անձանց: Ջինչարաձեի մարմինը հայտնաբերվել է «Ուկրաինա» հյուրանոցի մոտ: Ջինչարաձեն մահացել է հրազենային վնասվածքից` նախքան բժիշկների ժամանումը: