Թուրքիայի Յոզղաթ քաղաքում երկու անհայտ անձինք փողոցում ծխելու համար ծեծել են Քադըշեհիրի դատախազ Օզջան Չուբուքօղլուին: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Յոզղաթի ավտոկայարանում: Երբ դատախազ Չուբուքօղլուն սկսել է ծխել, նրան դիտողություն են արել` ասելով. «Ռամադան ամսին ինչո՞ւ ես փողոցում ծխում»: Սակայն թուրք դատախազը, ուշադրություն չդարձնելով անցորդների դիտողություններին, շարունակել է վայելել ծխախոտի թանձր ծուխը: Կարճ ժամանակ անց երկու անձինք հարձակվել են դատախազի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրան: Դեպքի վայրից կոտրված քթով թուրք դատախազը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակում գործած անձինք` Ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ են արձակվել: