Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին լիտվացի գործարարներին համոզել էր, որպեսզի վերջիններս Վրաստանում հյուրանոցային բիզնես սկսեն: Նա արդեն իսկ հանդիպել է եւ առաջարկել Թբիլիսիում ու Բաթումում զարգացնել իրենց բիզնեսը: «Բաթումը մեծ քաղաք չէ, բայց ես դեռ չեմ տեսել այդ չափի որեւէ քաղաք, որտեղ այդքան հյուրանոցային համալիրներ լինեն: Բաթում զբոսաշրջիկներ գալիս են ոչ միայն Վրաստանից, այլ նաեւ Հայաստանից ու Ադրբեջանից: Շատ հետաքրքիր է, որ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում ոչ թե կռվում են, այլ գինի են խմում»,- ասել է նա` հավելելով, թե Բաթումում գործում են լավագույն գիշերային ակումբներն ու ռեստորանները, ինչպես նաեւ՝ «շատ տարածված մոլեխաղեր»: