ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մտավախություն ունի, որ իր քայքայված առողջությամբ չի կարող ապրել մինչեւ գարուն: Սպիտակ տան նախկին ղեկավարը շարունակ նիհարում է, վատ տեսք ունի եւ նկատելիորեն ծերացել է: Այդ մասին հաղորդում է ռուսական «Վզգլյադ» թերթը: «Բիլը փորձում է պահպանել լավատեսությունը եւ լիահույս է, որ կկարողանա այնքան երկար ապրել, որ կհասցնի տեսնել թոռներին»,- խոստովանել է Քլինթոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը` ավելացնելով, որ ընկերները, ինչպես նաեւ ինքը՝ Քլինթոնը, իրեն ընդամենը վեց ամսվա կյանք են տալիս: Ընտանիքի անդամները կարծում են, որ Բիլին հաշված օրեր են մնացել, եւ ամեն վայրկյան նրա սիրտը կարող է կանգ առնել: Հիշեցնենք, որ 63-ամյա Բիլ Քլինթոնը 2004թ. սրտի կաթված է ստացել: