Տարոսը մեզ

15/09/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Կոնգրեսի գործունեությունից դժգոհ հազարավոր ամերիկացիներ կիրակի օրը երթով անցել են Վաշինգտոնի Պենսիլվանիա պողոտայով եւ ցույց են անցկացրել Կապիտոլիումի բլրի մոտ: Հանրահավաքը կազմակերպվել է «Բոստոնյան թեյախմություն շարժման» եւ պահպանողականների այլ խմբերի կողմից: Ցուցարարները պաստառներ են պարզել «Մի՛ հավատացեք լիբերալ ԶԼՄ-ին», «Վերջ իմ թոռների փողերը ծախսելուն», «Հերիք են հարկերը», «Մեզ մոտ կապիտալիզմ է, ոչ թե սոցիալիզմ» մակագրություններով: Իսկ ցուցարարների գլխավոր ուղերձը եղել է «Մենք ամեն ինչ կհիշենք նոյեմբերին» արտահայտությունը, որով նրանք ակնարկել են նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները: