Արյունալի բախում

16/09/2010

Բեյրութում քուրդ զինյալները բողոքի ակցիա են կազմակերպել` Իրանում քրդերի մահապատիժների եւ PJAK-ի դեմ իրականացվող գործողությունների դեմ, որի ժամանակ արյունալի բախում է տեղի ունեցել նրանց եւ «Հըզբոլլահի» անդամների միջեւ: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` «Հըզբոլլահ»-ի անդամներն իմանալով քրդերի բողոքի ակցիայի մասին, փորձել են արգելել այն, որի ընթացքում բախում է տեղի ունեցել երկու խմբավորումների միջեւ: Չնայած լիբանանյան անվտանգության ուժերը փորձել են կանխել բախումը, այն շարունակվել է, որի ընթացքում PKK-ի 2 անդամ է սպանվել եւ 8-ը` վիրավորվել: Լիբանանցի պաշտոնյաները անհանգստություն են հայտնել՝ վերջին շրջանում քուրդ զինյալների եւ «Հըզբոլլահի» անդամների միջեւ արյունալի բախումների հետ կապված, եւ դրանք շարունակվելու դեպքում նախատեսում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: