Եվրոպայի ուլտրաաջ կուսակցությունները Վիեննայում անցկացված նիստի ժամանակ որոշում են ընդունել միացյալ ուժերով դիմակայել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նիստի կազմակերպիչ` Ավստրիայի ազատության կուսակցության ղեկավար Հայնց Քրիստիան Շտրախեն հայտնել է, որ համագործակցության մասին որոշումն ընդունվել է Եվրամիության սխալ որոշումներին ավելի էֆեկտիվ արձագանքելու նպատակով: Շտրախեն նշել է, որ իրենք դեմ են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը` հավելելով, որ «Եվրամիությունում ոչ եվրոպական երկրների անդամակցությունը կլինի կառույցի վերջը»: