Գազի գործով

23/10/2010

Բնական գազի մատակարարման շուրջ բանակցություններ վարելու նպատակով երկօրյա այցով Թուրքմենստան է մեկնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նշենք, որ Թուրքմենստանը, որն աշխարհում չորրորդն է գազի պաշարների քանակով, իր գազի մեծ մասը արտահանում է Ռուսաստան, սակայն մտադրություն ունի դիվերսիֆիկացնել արտահանումը եւ կրճատել Ռուսաստանից կախվածությունը: