Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ԵՄ անդամ երկրներին կոչ է արել կողմնորոշվել իր երկրի` ԵՄ անդամակցության հարցում: «Եթե դուք չեք ուզում Թուրքիան, այդպես էլ ասեք, բավական է հիմարացնեք մեզ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած միջազգային գործնական խորհրդաժողովում: Ըստ նրա` ԵՄ-ն առիթ է փնտրում, որպեսզի դժվարացնի Անկարայի ինտեգրման գործընթացը, մինչդեռ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԵՄ ինտեգրումը Անկարայի ռազմավարական նպատակն է: Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսել են 2005թ. հոկտեմբերին: