Մոսկվայի քաղաքապետարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել են երկու իրավապաշտպաններ` «Հանուն մարդու իրավունքների» համառուսաստանյան շարժման ղեկավար Լեւ Պոնոմարյովը եւ «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը: Իսկ «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը Ուդալցովին վկայակոչելով՝ հաղորդում է նաեւ 20 այլ ձերբակալվածների մասին: Քաղաքապետների եւ նահանգապետների ուղղակի ընտրություններ պահանջող ակցիան Ոստիկանությունը նախօրեի երեկոյան արագ ցրել է: Ըստ «Ինտերֆաքսի»` իրավապաշտպանները ուշ երեկոյան Ոստիկանությունից ազատ են արձակվել, սակայն նրանց դատարան են հրավիրել: