Կառլա Բրունիին` persona non grata

16/10/2010

Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին Վատիկանում հայտարարվել է persona non grata: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ֆրանսիացի դիվանագետներին խնդրել է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որպեսզի վերջինն իր հետ Հռոմ չբերի Կառլային: «Le Canard Enchaine» պարբերականի փոխանցմամբ` հենց այս հանգամանքով է բացատրվում հոկտեմբերի սկզբին Սարկոզիի ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հանդիպման ժամանակ Բրունիի բացակայությունը: Աղբյուրը հայտնում է, որ Հռոմի պապը չէր ցանկացել լուսանկարվել նախկին մոդելի հետ, «որի բաց լուսանկարները ժամանակ առ ժամանակ հայտնվում են համաշխարհային մամուլում»:

Այս տեղեկության տարածումը կարող է խիստ վնասել Սարկոզիի հեղինակությանը։ Վերջերս նախագահի եւ երկրի կաթոլիկ համայնքի հարաբերությունները վատթարացել են Ֆրանսիայի տարածքում ապօրինի բնակվող գնչուների արտաքսման վերաբերյալ ֆրանսիական իշխանությունների ընդունած որոշման պատճառով, որը քննադատել էր նաեւ Բենեդիկտոս XVI-ը: Արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլա Սարկոզիի վարկանիշը Ֆրանսիայի կաթոլիկների շրջանում 61%-ից նվազել է 47%-ի: