Forbes ամսագրի հարցումներով` 2010թ. ամենաազդեցիկ կինը ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման է: Երկրորդ տեղում ամերիկյան Kraft Foods ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իռեն Ռոզենֆիլդն է, ապա՝ հայտնի հեռուստալրագրող Օփրա Ուինֆրին: 4-րդ եւ 5-րդ տեղերում են` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը 2009թ. գլխավորում էր ռեյտինգների ցանկը, եւ Հիլարի Քլինթոնը: Մեկ այլ հարցում էլ անցկացվել է առաջատար բրիտանական ամսագրերի կողմից: The Guardian-ի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կին է ճանաչվել Հարի Փոթերի մասին հերոսապատման հեղինակ Ջոան Ռոուլինգը: Առաջատար բրիտանական ամսագրերի հարցումների հիման վրա կազմված վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը` Վիկտորյա Բեքհեմը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը: Ամենաազդեցիկ բրիտանուհիների տասնյակում են նաեւ երկրի վարչապետի կինը` Սամանթա Քեմերոնը, մոդել Քեյթ Մոսը եւ մոդելավորող Վիվիեն Վեստվուդը: