Թաքնված տեսախցիկ` սեղանի տակ

12/10/2010

Իսրայելի Միջազգային հիպոթեքային բանկում սկանդալ է բարձրացել: Բանկի բաժիններից մեկի տնօրենը հեռացվել է պաշտոնից, երբ պարզվել է, որ նա աշխատակցուհիների սեղանների տակ թաքնված տեսախցիկներ է տեղադրել: Տեսախցիկներից մեկը հայտնաբերել է բանկի աշխատակցուհին եւ հայտնել դրա մասին Անվտանգության աշխատակիցներին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տեսախցիկները աշխատակցուհիների մարմնի ինտիմ գոտիների կադրերը «ուղիղ եթերով» հեռարձակել են բաժնի վարիչի սենյակ: Ենթադրվում է, որ տղամարդը ստացված տեսագրությունները հրապարակում էր համացանցում: Այս մասին հայտնում է MIGnews-ը: