Մեծ Բրիտանիայի թագուհին որոշել է Բուքինգհեմյան պալատում ավանդաբար անցկացվող ամանօրյա պարահանդեսն այս տարի չանցկացնել: Պատճառը թագավորական ընտանիքի ֆինանսական խնդիրներն են: «Թագուհին հասկանում է, որ Մեծ Բրիտանիան բախվել է տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքների հետ: Այդ պատճառով էլ որոշվել է, որ պալատի ներկայացուցիչներն այս տարի տոնակատարություն չեն կազմակերպի»,- ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը: AP-ի հաղորդմամբ` տոնական միջոցառումներին պետք է մասնակցեին մոտ 600 պալատականներ եւ հյուրեր: Ընդհանուր ծախսը կազմելու էր 80.000 դոլար: