«Բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին է»,- Մինսկում` արհմիությունների նիստի ժամանակ ունեցած ելույթում նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Նրանք ոչ մի ընդդիմադիր էլ չեն, նրանք ժողովրդի թշնամիներ են: Որտեղ կարելի է պետության համար վատթարագույնն անել` նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան ճնշում էին բանեցնում մեզ վրա` նրանք այնտեղ էին, այսօր Ռուսաստանն է ճնշում` նրանք դարձյալ այնտեղ են»,- ասել է նա` ավելացնելով, թե երկրի տնտեսական զարգացման եւ մարդկանց բարեկեցության բարձրացման վերաբերյալ իր ընդդիմախոսների առաջարկները հիմնված են պոպուլիզմի վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ: