Միացյալ ընդդիմադիր թեկնածո՞ւ

16/09/2010

Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Կասյանովը, Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինն ու Վլադիմիր Ռիժկովը պատրաստվում են միավորվել կոալիցիայի մեջ: Նրանք կուսակցություն են ստեղծելու 2011թ. խորհրդարանական ընտրությունների համար եւ միացյալ թեկնածու են առաջադրելու 2012թ. նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այդ միությանն ավելի ուշ միանա Գարրի Կասպարովը: Նրանք առայժմ չեն պայմանավորվել միացյալ թեկնածուի անձի շուրջ` պնդելով, որ դա լուծելու է համագումարը: Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան ողջունել է միավորման որոշումը, սակայն, նրա կարծիքով, այդ թեկնածուն քիչ շանսեր ունի հաղթանակի հասնելու: