Անցած գիշեր, ժամը 1:00-ի սահմաններում Մոսկվայում Իրկուտսկի մի բնակիչ հարձակվել է «Ծիածան» մանկապարտեզի վրա: Նա դանակի սպառնալիքով գերի է վերցրել կին խոհարարին, որն այդ պահին եղել է շենքում: Հարձակվողը պահանջել է իրեն տրամադրել հրազեն` սպառնալով հակառակ դեպքում սպանել կնոջը: Ոստիկանությունը վնասազերծել է նրան:
Մանկապարտեզի վրա հարձակումից առաջ տղամարդը ավազակային հարձակում էր գործել տաքսու վարորդի վրա եւ նրան դանակի վնասվածքներ հասցրել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: