Խոսել է

16/09/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը: Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան հույս ունի, որ հետագայում հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ խնդրում խաղաղ համաձայնության հասնելուց հետո: