«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը նախօրեին Փարիզի ժամանակով ժամը 20:20-ի սահմաններում աշտարակի տարածքում ռումբի տեղադրման մասին անանուն ահազանգ է ստացել։ Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներով, Էյֆելյան աշտարակի եւ Մարսյան այգիների տարածքից տարհանել է շուրջ 2000 զբոսաշրջիկ: Ոստիկանությունը մի քանի ժամ տարածքում աշխատելուց հետո այնտեղ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել, եւ զբոսաշրջիկներին կրկին հնարավորություն են տվել մտնել Ֆրանսիայի ամենահայտնի հուշարձանի տարածք: