ՆԱՏՕ-ն չի ճնշի

22/07/2010

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Վահիդ Էրդեմը երեկ ասել է, թե չի կարծում, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա ճնշում կգործադրի` ստիպելու վերջինիս Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում բացել հայ-թուրքական սահմանը: «Թուրքիայի ԱԳՆ-ը եւս հերքել է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման լուրերը: Մեր սահմանը փակ է: Սահմանի արագ բացման համար ոչ մի նախապատրաստական աշխատանք չի տարվում»,- ասել է թուրք պատգամավորը: