Եվրոպական միությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելում է իրանական «Iran Air» ավիաընկերության օդանավերի մեծ մասի թռիչքը ԵՄ օդային տարածքով:
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով` արգելքը ոչ մի կապ չունի վերջերս ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների հետ: Հաղորդվում է, որ Եվրամիությունը նման արգելք է տարածել աշխարհի 282 ավիաընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը Ասիայից ու Աֆրիկայից են: