Հունաստանում արհմիությունների կոչով սկսվել է համընդհանուր գործադուլ: Դադարեցվել է լաստանավային կապը կղզիների միջեւ, չեղյալ են հայտարարվել մի քանի ներպետական ավիաթռիչքներ, հիվանդանոցների բուժանձնակազմը միայն արտակարգ օգնություն է ցուցաբերում: Նշենք, որ նախօրեին ցուցարարներին միացել են նաեւ լրագրողները, դադարեցված է նորությունների հեռարձակումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Կառավարության տնտեսական ծրագրերի դեմ բողոքի ակցիաները կազմակերպել են մեծ արհմիությունները, որոնք ունեն մոտ 3 միլիոն անդամ: