Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական միջազգային համաժողովին չի մասնակցել: Լուրերը, թե Ալիեւը հեռացել է Սանկտ Պետերբուրգից, հաստատել են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները` հաղորդելով, որ Ալիեւի աշխատանքային այցն ավարտվել է: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների հետ հանդիպումից հետո Ալիեւն իր պետերբուրգյան կեցավայրում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։