Իմացե՞լ է

15/06/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախապես տեղյակ է եղել իսրայելական զինուժի` «Ազատության տորմիղի» դեմ իրականացվելիք գործողությունների մասին: Այս մասին գրել է թուրքական մամուլը` վկայակոչելով Իսրայելում լույս տեսնող «Arutz Sheva» պարբերականը: Իսրայելական պարբերականը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել է, որ նախքան գործողությունը Թել Ավիվը բանակցել է Բարաք Օբամայի հետ, եւ վերջինս հավանություն է տվել գործողությանը` միաժամանակ նախազգուշացնելով, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է անհամաչափ ուժի կիրառմանը: Թուրքական մամուլն իր հերթին հիշեցնում է, որ միջադեպի առնչությամբ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր, թե գործողության առնչությամբ որեւէ տեղեկության չի տիրապետել: