Բարձր է գնահատել

21/05/2010

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը բարձր է գնահատել է Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում, միեւնույն ժամանակ հորդորելով Անկարային՝ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել սեփական խնդիրները Հայաստանի եւ Կիպրոսի հետ հարթելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ առավոտյան ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված է միջազգային խորհրդաժողով՝ Սոմալիում կայունություն եւ զարգացում ապահովելու խնդրով: