Իսրայելը` հոգնած ու անպետք մեքենա՞

02/06/2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Թել Ավիվի ռեժիմը սպառնալիք է ամբողջ աշխարհի եւ անվտանգության համար: Ահմադինեջադը նշել է, որ իսրայելական հարձակումը «Ազատության նավախմբի» վրա «ապացուցում է ոչ թե սիոնիստական ռեժիմի ռազմական ուժի, այլ նրա թուլության մասին»: «Սիոնիստական ռեժիմը սրընթաց փտում է, այն նման է մի մեքենայի, որը մի ժամանակ ստիպողաբար տարածաշրջան են խցկել գաղութատիրական տերությունները, իսկ հիմա այդ հոգնած եւ անպետք մեքենան նրանց համար միայն խնդիրներ է ստեղծում: Սիոնիստական ռեժիմի օրերը հաշված են, եւ աշխարհը կտեսնի այդ ռեժիմի կործանումը»,- ասել է Իրանի նախագահը: